Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն ընտրություններին, կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ. Մեդվեդև

Ռուսաստանցիները, որոնք կմասնակցեն Պետական դումայի պատգամավորների ընտրություններին, դրանով իսկ կմոտեցնեն երկրի հաղթանակը թշնամու նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ տեսաուղերձում, որը հրապարակվել է նրա Telegram-յան ալիքում։

«Յուրաքանչյուր ոք, ով մասնակցում է ընտրություններին, քվեարկությանը, դրանով իսկ մոտեցնում է մեր հաղթանակը մեր թշնամու նկատմամբ»,– ասել է Մեդվեդևը։

 Սեպտեմբերի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես կոչ էր արել քաղաքացիներին մասնակցել Պետական դումայի պատգամավորների ընտրություններին։ Նրա խոսքով՝ ռուսաստանցիները պետք է իրացնեն իրենց սահմանադրական իրավունքը և կշռադատված որոշում կայացնեն։ Պուտինը նշել էր, որ ընտրություններին մասնակցությունը Ռուսաստանի հաղթանակին ուղղված ընդհանուր ներդրում է։

Leave a comment