Իրանի ժողովուրդը արիաբար պայքարում է իր ինքնիշխանության համար․ Պուտին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի ժողովուրդը արիաբար և հերոսաբար պայքարում է իր անկախության և ինքնիշխանության համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Պուտինը հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ, որը երկուշաբթի օրը ժամանել է Սանկտ Պետերբուրգ։

«Մենք տեսնում ենք, թե որքան արիաբար և հերոսաբար է Իրանի ժողովուրդը պայքարում իր անկախության և ինքնիշխանության համար», – հանդիպման ժամանակ ասել է Պուտինը։

Leave a comment