Մեծկերտի (Մազգիրթ) հայկական եկեղեցին ավերակ վիճակում է

Դերսիմի Մեծկերտ (թուրք․ անվանումը՝ Մազգիրթ) գավառի Գյոլբաղը գյուղի հայկական եկեղեցին ավերակ վիճակում է։

Այս մասին, www.akunq.net-ի փոխանցմամբ, հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի՝ եկեղեցու կառուցման ստույգ թվականն անհայտ է։ Ենթադրվում է, թե այն մոտավորապես կառուցվել է 18-րդ դարում։

Այս գյուղը հայաբնակ է եղել մինչև 1960-ական թվականները։

www.akunq.net

Leave a comment