Ոչ անցողիկ ուժերին տրված յուրաքանչյուր ձայն փաստացի ուժեղացնում է նիկոլենց դիրքերը․ Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է․

«Կարճ՝ առաջիկա ընտրությունների մասին՝ Ա-ից Բ-ը։

Ա. Ընտրություններին պետք է մասնակցի յուրաքանչյուր քաղաքացի։ Քաղաքացիների զանգվածային մասնակցությունը երաշխիք է, որ ժողովրդի կամքը կարտահայտվի և կարտացոլվի քվեարկության արդյունքներում։

բ. Նրանք, ովքեր գալիս են ընտրատեղամաս, պետք է գիտակցված աջակցեն այն կուսակցություններին և բլոկներին, որոնք իրական շանս ունեն անցնելու խորհրդարան։

Քվեների փոշիացման միջոցով ոչ անցողիկ ուժերին տրված յուրաքանչյուր ձայն փաստացի ուժեղացնում է նիկոլենց դիրքերը»։

Leave a comment