Արման Ավանեսյանը հավակնում է տարվա լավագույն մարզիկի կոչմանը

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կոչով դիմում է բոլոր մարզիկներին, մարզիչներին, մարզասերներին, լրատվամիջոցներին, առհասարակ՝ Հայաստանում ու Սփյուռքում ապրող բոլոր հայերին, ովքեր ընթերցում են այս կոչը, ունեն հեռախոս և ընդամենը մեկ րոպե ազատ ժամանակ՝ անկախ տարիքից, սեռից, բնակության վայրից։

2025 թվականին Չինաստանում անցկացված Համաշխարհային խաղերում հայ մարզիկ, արցախցի Արման Ավանեսյանը սամբո մարզաձևում դարձավ Չեմպիոն և ճանաչվեց լավագույնը։

Այժմ Խաղերի կազմակերպիչները կազմակերպել են առցանց քվեարկություն՝ համաշխարհային հանրության ձայներով որոշելու Տարվա լավագույն մարզիկին։

Քվերակությունը երկու փուլով էր, որից առաջինը, մեր բոլորի տված քվեների շնորհիվ, Արմանը հաջողությամբ հաղթահարեց ու տեղափոխվեց երկրորդ փուլ, ուր տեղ գտան առավել ձայներ հավաքած 10 մարզիկներ՝ աշխարհի տարբեր երկրներից ու մարզաձևերից։

Երկորդ փուլի քվեարկությունը սկսվել է զրոյից և որի ավարտին մնացել է ընդամենը մի քանի ժամ․ ավարտվելու է փետրվարի 2-ին, Երևանի ժամանակով 16։00-ին։

Մեր մարզիկին չի հերիքում մի քանի տասնյակ հազար ձայն, որը, վստահ ենք՝ միասնական լինելու դեպքում, կարելի է լրացնել ու Հայրենիք բերել նաև այս տիտղոսը։

Քվեարկությունն անվճար է ու շատ պարզ։

Հեռախոսով մուտք եք գործում նշված կայքը, ընտրում եք երկու մարզիկի, որը պարտադիր պայման է և սեղմում կոճակը։

Ինչպես քվեարկել

1 Առաջին քվեն՝  հայ մարզիկ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ օգտին (2 միավոր)

2․ Երկրորդ քվեն՝  10-րդ մարզիկի օգտին (1միավոր)։

Հղումը՝  https://www.theworldgames.org/awards/Athlete-of-the-Year-2025-168

Ավելի լավ կողմնորոշվելու համար կարող եք մուտք գործել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջ, ուր քայլ առ քայլ ներկայացված է քվեարկության կարգը։

Հղումը՝  https://www.facebook.com/share/r/1CWnbzUT7J/

Leave a comment