««Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 23-ին ժամը 11։00-ից մինչև ս․թ․հոկտեմբերի 24-ը ժամը 11:00-ն կդադարեցվի՝
– Լոռու մարզի՝ Շնող, Ճոճկան, Քարկոփ,
– Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Լճկաձոր, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Բագրատաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»: