Այսօր Քրեակատարողական ծառայությունում ներկայացվեցին կալանավորված և դատապարտված անձանց ուղեկցումների համար ձեռքբերված նոր տրանսպորտային միջոցները։
Արդեն մատակարարվել է 22 մեքենա, նախատեսվում է ևս 26-ի մատակարարում, որոնցից երկուսը նախատեսված են հաշմանդամություն ունեցող ազատազրկված անձանց համար։
Մարդու իրավունքների ապահովման տեսանկյունից նոր տրանսպորտային միջոցներն ամբողջությամբ համապատասխանում են եվրոպական ստանդարտներին՝ ապահովելով ուղեկցումների անվտանգ և արդյունավետ կազմակերպումը։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)