Հանձնաժողովում հյուր եք, ձեզ հյուրի նման պահեք․ Եղոյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

05.10.2026 | 13:36

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում թեժ քննարկում էր։ Քննարկվում էին հանրային ծառայության ոլորտում քաղաքական չեզոքության, վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման և հանրային ծառայողների իրավական պաշտպանվածության վերաբերյալ հարցեր։

Նշենք, որ պատգամավորները քննարկում են հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու մասին նախագիծը։

Քննարկման ընթացքում բանավեճ է ծավալվել հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի և Էդգար Ղազարյանի միջև։

Անդրադառնալով նիստի ընթացքին և պատգամավորների ելույթներին միջամտելուն՝ Արման Եղոյանը դիտողություն է արել․ «Գիտեք, պարո՛ն Ղազարյան, դուք հյուր եք այս հանձնաժողովում․․․ Դե ձեզ հյուրի նման պահեք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment