Նշանակում է՝ մեր սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա․ Անդրանիկ Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20261005/nshanakum-e-mer-sahmanajin-ughekalneri-het-kapvats-khndir-ka-andranik-qvocharjan-107692620.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e7/0b/18/69062494_99:0:894:596_1920x0_80_0_0_0d35d80a44a79bf07285dcb9eaff61ee.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ադրբեջանցի, անդրանիկ քոչարյան, սյունիք, շաքի

հայաստան, ադրբեջանցի, անդրանիկ քոչարյան, սյունիք, շաքի

Բաժանորդագրվել

ՔՊ-ական պատգամավորի կարծիքով՝ տարածքը պետք է ամբողջությամբ փակվի, տակնուվրա արվի այլ ներթափանցում բացառելու համար։

ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի – Sputnik․ Այն, որ ադրբեջանցի զինծառայողը կարողացել է ոչ միայն անցնել սահմանը, այլև գյուղ ու քաղաքացու տուն մտնել, նշանակում է՝ սահմանային ուղեկալների հետ կապված խնդիր կա, որը պետք է լուծում ստանա։ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույզում այս մասին ասաց ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Շաքիի դեպքին։

«Ժամանակին մենք էլ հասնում էինք մինչև հակառակորդի․․․ ինչ խորությամբ, հասել ենք 90-ականներին, մարդ ենք բերել։ Եթե հատուկ ծառայությունները նպատակ ունենան, ուր ասես կհասնեն։ Իհարկե, ո՛չ համազգեստով, ո՛չ էդ ձևով, ո՛չ ինքնաձիգով, բայց հիմա մի իրողության հետ ենք առնչվել, որ դա պետք է ապագայում բացառել, որովհետև էդ մարդը 2 օր եղել է ոչ միայն տարածքում, այլև մեր քաղաքացու բնակարանում»,- ասաց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե հնարավո՞ր է՝ այլ ադրբեջանցի ևս եղել է նրա հետ, Քոչարյանը նշեց՝ ամեն ինչ հնարավոր է, դրա համար բոլոր ծառայությունները համակցված պետք է ոչ միայն այս դեպքի առնչությամբ քննություն իրականացնեն, այլև տոտալ՝ ամբողջ տարածքը տակնուվրա անեն։

Այս պահին Քոչարյանը դեռ չի կարող հստակ մատնանշել, թե որ կառույցի թերացումն է սա, հարցն ուսումնասիրման փուլում է, դեռ որոշ հարցերի պատասխաններ պետք է ստանա, որից հետո կկարողանա ավելի հիմնավորված կարծիք ասել։ Ըստ նրա՝ պաշտպանական գերատեսչությունը, ԱԱԾ-ն, տեղական մարմինները պետք է որոշակի լուծումներ առաջարկեն։

«Հիշո՞ւմ եք՝ նույնիսկ սովետական տարիներին, անգամ փշալարի առկայությամբ միշտ սահմանի մյուս կողմից թափանցումներ եղել են։ Այդ ժամանակ սահմանային բոլոր գյուղերը տոտալ փակվում էին, և ստուգվում էր՝ թափանցած անձնավորությունն ուր հասած կարող է լինել»,- նշեց Քոչարյանը

Նրա խոսքով՝ հիմա ՀՀ սահմաններն ունեն խնդիրներ, որոնց հետ կապված պետք է լուծումներ գտնել, ընդ որում՝ թե՛ անձնակազմի, թե՛ մշտադիտարկման հնարավորությունների իրացմամբ։

Leave a comment