ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ․ «Վատ եմ»․ Դավիթը շնչահեղձություն ուներ, եղունգները սկսել էին սևանալ․

«Դավիթը լավ չէր, շնչահեղձություն ուներ, ես նաև ֆիքսել եմ, որ եղունգները սկսել էին սևանալ, հիմա տանում են «Նաիրի» ԲԿ, որովհետև վիրահատությունները, վերջին հետազոտություններն ու ստացիոնար բուժումն այնտեղ է ստացել»,- լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին տեղափոխել էին Աբովյան ՔԿՀ, որտեղ նրա ինքնազգացողությունը վատացել էր։

Leave a comment