Փաշինյանը դեկտեմբերին 3 անգամ կայցելի Ռուսաստան (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում գործող Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում, պատասխանելով փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների հարցերին, ասել է, որ դեկտեմբերին 3 անգամ այցելելու է ՌԴ և հուսով է, որ հուսով է, որ ՀՀ-ն կկարողանա բարեկամական մթնոլորտ ռուս գործընկերների հետ:

«Ես դեկտեմբերի 3-ին, 11-ին և 22-ին կայցելեմ ՌԴ՝ բանակցությունների համար, և հուսով եմ՝ կկարողանանք բարեկամական մթնոլորտը պահպանել ՌԴ-ի հետ մեր հարաբերություններում»,-ասել է նա, հայտնում է Radar.am-ը:

Փաշինյանն անդրադարձել է ԵԱՏՄ-ում ՀՀ-ի մնալ-չմնալու հարցին:

«Հայաստանը չի կարող զուգահեռաբար լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Մեր հիմնական քաղաքական նպատակը եղել և մնում է ստեղծել այլընտրանք ՀՀ քաղաքացիների համար, երկար ժամանակ ընկալումն այն էր, որ ՀՀ-ն այլընտրանք չունի։ Անգամ ԵԱՏՄ առաջնորդներից մեկը հրապարակավ հայտարարել էր, որ Հայաստանը գնալու այլ տեղ չունի, բացառությամբ ԵԱՏՄ-ի։ Եվ այդ հայտարարությունը առաջ բերեց որոշակի քաղաքական գործընթացներ»,- ասել է նա։

Անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերություններին՝ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմը նպատակ չի հետապնդում վատթարացնել կամ խաթարել Մոսկվայի հետ առկա հարաբերությունները։

Հոկտեմբերի 20-ին հրապարակվել է Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ ՌԴ, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի զեկույցը, որում ներկայացված են ԵԱՏՄ անդամակցության կասեցման հնարավոր հետևանքները։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման դեպքում ներմուծվող բնական գազի գինը կարող է թանկանալ 69 տոկոսով՝ ներկայիս 177․5 դոլարից հասնելով 300 դոլարի՝ հազար խորանարդ մետրի դիմաց։

Leave a comment