Մեզանում արդեն քանի տարի է՝ մարդիկ պայքարի դուրս չեն գալիս, որովհետեւ հոգնել են պայքարից․ «Հրապարակ»

Ինչքան հասարակությունը հասուն է ու գրագետ, այնքան ավելի համարձակ է ու պայքարող: Ինչքան ավելի պայքարող է, այնքան նրա իրավունքները պաշտպանված են, դեմոկրատական ազատությունները` հասանելի:

Սերբիայում մի պատահական վթարը պատճառ դարձավ, որ մարդիկ, հատկապես` ուսանողությունը, փողոց դուրս գա եւ մոտ 2 տարվա պայքարից հետո հասնի իշխանափոխության: Իսպանիայում 80-ն անց մի տատիկի մահը բողոքի հուժկու ցույցերի պատճառ դարձավ: Ֆրանսիայում դպրոցական զուգարանների հարցը դարձավ առիթ, որ քաղաքական պայքարի տարիքի չհասած պատանիները դուրս գան փողոց` իրենց հետեւից տանելով մեծ թվով հասուն մարդկանց: Օրինակները շատ են:

Այդ շարժումներն ու բունտերը ստիպում են իշխանություններին՝ հեռանալ կամ հետեւություններ անել: Մեզանում արդեն քանի տարի է՝ մարդիկ պայքարի դուրս չեն գալիս, որովհետեւ հոգնել են պայքարից, որովհետեւ նրանց ներշնչել են, որ իշխանափոխությունն անհնարին է, իսկ իշխանափոխությունից բացի` ոչինչ չարժի, որ դրա համար դուրս գան փողոց: Որ պետք է դուրս գան «մեկ անգամ եւ հասնեն արդյունքի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment