Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն․ Աբրահամյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Երբ քննարկվում են Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուի ապօրինի ազատազրկման և կալանավայրում մահանալու հանգամանքները, բոլորի համար էլ ակնհայտ է, որ նա կալանավորված Հայաստանի և այստեղ հաստատված ռեժիմի զոհն է:

Սակայն իշխանության հանցագործությունների շղթան սրանով չի ավարտվել, որովհետև անբարոյական արշավը Արսեն Գևորգյանի դեմ իշխանական քարոզչամեքենան շարունակում է:

Իշխանությունն իր պատասխանատվությունը սովորության համաձայն ցրելու նպատակով փորձում է դաշտը տարատեսակ անհեթեթություններով լցնել, որոնք դուրս են ոչ միայն օբյեկտիվ իրողություններից, այլև բարոյական նորմերից:

Այս ռեժիմի թիրախում մարդն է, որի կյանքը, ազատություններն ու իրավունքները որևէ արժեք չունեն»:

Leave a comment