ԱՄՆ–ում հայտնել են ավիահաղորդակցության լայնածավալ խափանման պատճառը

Բաժանորդագրվել

Արգելքի սահմանման պահին օդում գտնվել է ավելի քան 3,5 հազար ինքնաթիռ։

ԵՐԵՎԱՆ, 14 նոյեմբերի – Sputnik. ԱՄՆ-ի ամբողջ տարածքում ինքնաթիռների թռիչքների ժամանակավոր արգելքի պատճառը եղել է օդային երթևեկության կառավարման կենտրոնների ռադիոլոկացիոն համակարգերի աշխատանքի խափանումը։ Այս մասին, ինչպես փոխանցում է The New York Times-ը, հայտարարել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին՝ ներքին անվտանգության նախարար Մարկուեյն Մալինի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչության (FAA) կողմից թռիչքների արգելքը սահմանելու պահին օդում գտնվել է ավելի քան 3,5 հազար ինքնաթիռ։

Ավելի վաղ ԱՄՆ-ում չեղարկվել էր թռիչքների համազգային արգելքը, որը գործել էր մոտ չորս ժամ՝ դիսպետչերական կապի համակարգում առաջացած խափանումների պատճառով։ Flightradar24-ի տվյալներով՝ սահմանափակումների ընթացքում չեղարկվել է 4,7 հազար չվերթ, ևս մոտ 10 հազարը հետաձգվել է։

Leave a comment