9 ուժ դիմել է ԿԸՀ-ին

Քաղաքականություն

9 ուժ դիմել է ԿԸՀ-ին

9 քաղաքական ուժ է արդեն դիմնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ լրացնելու օգտահաշիվ բացելու համար։

Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց ԿԸՀ մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանը, այդ ուժերն են «Ազգային առաջընթաց», «Բարգավաճ Հայաստան», «Բոլորին դեմ եմ», «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունները եւ Ազգային ժողովրդավարական բեւեռը։

Հիշեցնենք, որ ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում ներկայացնել։ Իսկ դիմումները կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով՝ մինչև ապրիլի 23-ը, ժամը 18:00-ն։ Իսկ այն կուսակցություններն ու դաշինքները, որոնք դիմել են օգտահաշիվ ստանալու համար, ապրիլի 13-ից կարող են ներկայացնել առաջադրման փաստաթղթերը։

Ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 7-ին։

Leave a comment