Օդից վերցրած հանգամանքներով մարդկանց ազատությունից զրկելը քաղաքական հետապնդում է․ Սոս Հակոբյան

«Հայրենիք» կուսակցության երիտթևն այսօր ակցիա է իրականացնում Հայաստանում Եվրոպական միության դեսպանատան դիմաց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներ Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի։

Փաստաբան Սոս Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար են եկել ԵՄ դեսպանության դիմաց։

«Որևէ պատճառ չկա, որ այդ մարդիկ պետք է անազատության մեջ լինեն, մարդկանց ազատությունից զրկել օդից վերցրած հանգամանքներով՝ որևէ այլ ձև, քան քաղաքական հետապնդումն է, չկա։

«Այս իշխանությունը նպատակ է հետապնդում տարբեր քաղաքական ուժերից տարբեր մարդկանց անազատության մեջ պահելով՝ խափանել ժողովրդավարության ընթացքն ու հնարավորություն չտալ քաղաքական ուժերին իրացնել իրենց ընտրողների իրավունքները և՛ առօրյայում, և՛ գալիք խորհրդարանական ընտրություններին»,- ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment