Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ հարևան երկրների առևտրատնտեսական կապերի զարգացումը չի սպառնում Վրաստանի տարանցիկ դերին։
Ըստ նրա՝ այն միտքը, որ Վրաստանը կարող է կորցնել իր տարանցիկ գործառույթը, ենթադրություն է:
«Վերջին հինգ տարվա ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները յոթ անգամ աճել են։ Զգալի ներդրումներ են կատարվում երկրի տարանցիկ դերը ամրապնդելու համար։ Այլընտրանքային միջանցքները պարզապես կլրացնեն առկա ենթակառուցվածքները։ Մեր միակ նպատակն է առավելագույնս օգտագործել մեր ենթակառուցվածքները՝ աճող բեռների ծավալները սպասարկելու համար։ Ապագայում մենք հնարավորինս շատ ներդրումներ կկատարենք մեր տարանցիկ դերի զարգացման գործում», – ընդգծել է Կոբախիձեն։