Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին հայտարարել է, որ այս փուլում իր երկիրը չի աջակցի Եվրամիության բազմամյա բյուջեին։ Նրա խոսքով՝ այս հարցի շուրջ համաձայնության հասնելը դեռ շատ հեռու է։ Այս մասին նա նշել է ԵՄ արտահերթ գագաթնաժողովի շրջանակում, որը նվիրված էր միության բյուջեի քննարկմանը։
«Մենք համաձայնության հասնելուց լուսատարիներով հեռու ենք։ Մենք դեմ ենք այս առաջարկին, քանի որ ստանում ենք ավելի քիչ, քան տալիս ենք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Մելոնին։
Նա ընդգծել է, որ որևէ ժամկետ չի սահմանում, սակայն առաջ է քաշում որոշակի պայմաններ և առայժմ լավատես չի այս հարցում։
Եվրամիության 2028-2034 թվականների յոթնամյա բյուջեի ծրագրի շուրջ փոխզիջում դեռևս ձեռք չի բերվել։ Հյուսիսային Եվրոպայի երկրները պնդում են բյուջեի կրճատման անհրաժեշտությունը, մինչդեռ Հարավային և Արևելյան Եվրոպայի պետությունները ներկայացված նախագիծը բավարար չեն համարում։ Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ դեմ են արտահայտվել նոր հարկատեսակների ներդրմանը։