Ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է պատասխանելու Իրանի ԱԳՆ-ին. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Հայաստանում Իրանի իսլամական հանրապետության դեսպանը հայ ժողովրդին հասցեագրված «նամե» է հրապարակել, որի քաղաքական բուն ասելիքն այս է. «Մեր երկու ժողովուրդներն էլ ապրել են պատմության խաչմերուկներում և քաջ գիտեն, որ «անկայունությունը հեշտությամբ է սկսվում, սակայն դրա ավարտը երբեք հեշտ չէ»։ Իրանի և Հայաստանի երկու վեհ ժողովուրդների ընդհանուր փորձը մեծ արժեք է միմյանց հասկանալու, միմյանց պայմանները խորը ըմբռնելու և իրար կողքին լինելու համար»։ Իրանի ԱԳՆ-ն ինչու՞ է այդ տեքստը հեղինակել եւ դեսպանի անունից հանրայնացրել: Ի՞նչ գոնե համեմատելիություն կա Իրանում բոողքի զանգվածային ակցիաների եւ Հայաստանի ներքաղաքական կյանքի միջեւ: Ո՞վ, ե՞րբ եւ ինչպե՞ս է պատասխանելու Իրանի ԱԳՆ-ին:

Leave a comment