Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին դեպի Կապան քաղաք կատարած այցի շրջանակներում հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ:
Հանդիպման ընթացքում դեսպանն, ընդգծելով Սյունիքի`որպես Իրանից դեպի Հայաստան և Հայաստանից դեպի Իրան մուտքի դարպաս ունեցած ռազմավարական կարևորությունը, Սյունիքը բնութագրել է ինչպես կայուն, զարգացած և հարուստ շրջան, ինչը համահունչ է Իրանի Իսլամական Հանրապետության ռազմավարությանը։
Կողմերը նաև քննարկել են տնտեսական, մշակութային, գիտական համագործակցության, ինչպես նաև մարդկային կապերի զարգացմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնությունները: Միաժամանակ անդրադարձ է կատարվել Իրանի և Սյունիքի մարզի քաղաքների միջև քույր քաղաքների հռչակման ծրագրերին, և կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել դրանց առաջխաղացման և իրականացման վերաբերյալ:
Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: