«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մեր ժողովուրդը միասնություն է ցանկանում։ Միասնությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն։ Միասնությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը և մեր պառակտված ազգը»։
«Այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է, որ բացում է իր դռները բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել և փոխել Հայաստանի ընթացքը․․․ Մենք կստեղծենք դաշինք»,- տեսանյութում ընդգծում է Նարեկ Կարապետյանը։