Հ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «From Tenders to Trials: Rethinking Procurement for Innovation» խորագրով քննարկմանը
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովի շրջանակներում մասնակցել է «From Tenders to Trials: Rethinking Procurement for Innovation» խորագրով քննարկմանը:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել պետական գնումների համակարգն ավելի ճկուն և նորարարություններին միտված դարձնելու անհրաժեշտությանը: Մասնակիցները քննարկել են փորձարարական մոտեցումների կիրառման հնարավորությունները, ռիսկերի կառավարման և գնահատման մեխանիզմները, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների համագործակցության կարևորությունը: