Մենք եվրոպացիներից որևէ ազդանշան չենք ստացել. Պեսկով

Մոսկվան եվրոպացիներից որևէ ազդանշան չի ստացել այն մասին, որ նրանք ցանկանում են երկխոսություն սկսել էներգետիկ համագործակցության վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք եվրոպացիներից որևէ ազդանշան չենք ստացել այն մասին, որ նրանք նույնիսկ ցանկանում են երկխոսություն սկսել», – լրագրողներին ասել է նա։

Պեսկովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը նպատակահարմար չի գտնում եվրոպական երկրների մասնակցությունը Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացին։

Leave a comment