Շախմատի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականի անդամ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը Ուզբեկստանի մայրաքաղաքում մասնակցում է Կենտրոնական Ասիայի առաջին գրոսմայստեր Գեորգի Ագզամովի 19-րդ միջազգային հուշամրցաշարին։
Հանդես գալով ուժեղագույնների խմբում՝ Հայաստանի միակ ներկայացուցիչը երեք տուրում վաստակել է 2,5 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։
Հաջորդ տուրում Մարտիրոսյանը հանդիպելու է ղրղզստանցի միջազգային վարպետ Նիկիտա Խորոշևի հետ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)