Ադրբեջանին կհարվածենք, կկործանվի, եթե ներքաշվի Իրանի դեմ պատերազմի մեջ. իրանցի փորձագետ

Իրանը խաղաքարտեր ունի պատերազմը շարունակելու, զինադադարի համաձայն չէ, Թրամփին չհաջողվեց խնդիրը Վենեսուելայի նման արագ լուծել, պատերազմը նրա վերահսկողությունից դուրս է եկել: 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց իրանցի վերլուծաբան Փույա Հուսեյնին:

«Իսրայելն ուզում է, որ Իրանը և արաբական պետությունները թուլանան, Իսրայելը նաև ստիպում է Ադրբեջանին ներքաշվել պատերազմի մեջ, տարիներ շարունակ նրանց զենք- զինամթերք է տվել, հիմա էլ պահանջում է: Եթե Ալիևը խելամիտ լինի, չի ներքաշվի, տեսավ՝ ինչ գին արժեցավ պատերազմը Քուվեյթի, Էմիրությունների համար: Իրենց համար կործանարար կլինի, կհարվածենք Ադրբեջանին, եթե վտանգ տեսնենք», – մեկնաբանեց իրանցի վերլուծաբանը:

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

 

–00—ԱՊ

Leave a comment