ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն և Ջարեդ Քուշներին։
ՌԴ նախագահը խնդրել է Թրամփին շնորհակալություն փոխանցել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների կազմակերպման համար։ Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել նրա կնոջը՝ Մելանյային, Ալյոշկիում մարդասիրական հարցերի լուծմանն աջակցելու համար։
Պուտինն առաջարկել էր Կոնստանտինովկայում մարդասիրական առաքելություն կազմակերպել՝ Ալյոշկինի փորձի օրինակով։ Դրա համար Ռուսաստանից 5 օր կպահանջվի, հայտարարել է ՌԴ նախագահը՝ ԱՄՆ բանագնացների հետ հանդիպման ժամանակ։ Ռուսաստանի առաջնորդն առաջարկել է առաքելության կազմակերպման աշխատանքները հանձնարարել օմբուդսմեններին։
Ուիտկոֆը և Քուշներն ակտիվորեն պաշտպանել են Կոնստանտինովկայում հումանիտար առաքելության վերաբերյալ Պուտինի առաջարկը, լրագրողներին ասել է Ուշակովը։
ՌԴ նախագահի օգնականի այլ մտքերը.
🔸Գերիների ամենամասշտաբային փոխանակման պարամետրերն այժմ համաձայնեցվում են։ 2025 թվականից ի վեր իրականացվել է ռազմագերիների 35 փոխանակում։
🔸Պուտինն ու Թրամփը կշարունակեն քննարկել ուկրաինական հակամարտության կարգավորումը ԱԽՏՀ-ի գագաթնաժողովում նախատեսվող երկկողմ հանդիպման ժամանակ:
🔸Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը համառորեն աշխատում է ուկրաինական հակամարտության երկարատև կարգավորման ուղղությամբ:
🔸Եվրոպացիները փորձում են միանալ բանակցություններին, սակայն նրանք պետք է կողմնորոշվեն, թե ինչ են ուզում ՝ պատերազմ, թե խաղաղություն։
«Սպուտնիկ Արմենիա»
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: