Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի բանակցողները մեկնում են ԱՄՆ | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինացի բանակցողները մեկնում են ԱՄՆ, որտեղ նրանք բանակցություններ կվարեն շաբաթ օրը՝ մարտի 21-ին։

«Բանակցություններում դադար է եղել, և ժամանակն է այն ավարտել։ Եվ մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի բանակցությունները լինեն իսկապես էական։ Ուկրաինական թիմը՝ բանակցային խմբի քաղաքական մասը, արդեն ճանապարհին է, և մենք սպասում ենք հանդիպումների Միացյալ Նահանգներում այս շաբաթ օրը», – Telegram-ում ասել է Զելենսկին։

Կրեմլը նախկինում հաստատել էր, որ բանակցությունները դադարեցվել են, քանի որ ամերիկյան կողմն ուներ «այլ առաջնահերթություններ»։ Դրանք կվերսկսվեն, երբ համաձայնեցվեն ամերիկացի միջնորդների հետ ժամանակացույցերը:

Leave a comment