Պենտագոնը Սպիտակ տանից խնդրել է Կոնգրեսին ներկայացնել ավելի քան 200 մլրդ դոլարի հայտ՝ Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու և սպառված զինամթերքի պաշարները համալրելու համար։ Այս մասին գրում է Washington Post-ը։
Այս գումարը նախատեսված է վերջին երեք շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված հազարավոր հարվածների հետևանքով սպառվող սպառազինության արտադրությունն արագացնելու համար, քանի որ միայն առաջին շաբաթվա ծախսերը գերազանցել են 11 մլրդ դոլարը։
Նախագիծը մշակվել է պաշտպանության փոխնախարար Սթիվեն Ֆեյնբերգի կողմից, սակայն Կոնգրեսում սպասվում է լուրջ քաղաքական դիմադրություն դեմոկրատների քննադատության և հանրային աջակցության պակասի պատճառով։
Թեև հանրապետականները հակված են աջակցել հայտին, Սպիտակ տան որոշ պաշտոնյաներ կասկածում են դրա հաստատման իրատեսականությանը՝ հաշվի առնելով նաև նախագահ Թրամփի նախկին քննադատությունը Ուկրաինային հատկացված նմանատիպ ծավալի օգնության վերաբերյալ։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
The post Պենտագոնն Իրանի դեմ պատերազմի համար բյուջեից հավելյալ 200 մլրդ դոլար է պահանջում appeared first on CIVILNET.