ԱՄՆ-ը մինչ այժմ պաշտոնական պատասխան չի տվել Իրանին ներկայացված պահանջներին, որոնք ներառում են Հորմուզի նեղուցի բացման յոթ պայման։ Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Մենք ԱՄՆ-ին փոխանցել ենք հստակ և թափանցիկ պատասխան՝ ներկայացնելով մեր պահանջները, սակայն Վաշինգտոնը մինչ օրս մեր ուղերձին պաշտոնական և կոնկրետ պատասխան չի տվել»,- ասել է նա «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Իրանի խորհրդարանի խոսնակի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է կատարի յոթ պայման՝ Հորմուզի նեղուցը բացելու և բանակցությունները վերսկսելու համար։
«Գնդակն այժմ ամերիկացիների դաշտում է․ նրանք պետք է որոշում կայացնեն և հայտարարեն դրա մասին»,- հավելել է Ղալիբաֆը։