Խաղաղությունը ռիսկային է և՛ Ալիևի, և՛ Փաշինյանի իշխանության համար. Դրմեյան

https://arm.sputniknews.ru/20261111/khaghaghutjuny-riskajin-e-ev-alievi-ev-pashinjani-ishkhanutjan-hamar-drmejan-109133057.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/0a/109157917_480:0:1920:1080_1920x0_80_0_0_953faf2be51c6bfe1a4ea026ee693876.png.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

լիպարիտ դրմեյան, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, սահմանադրություն, видео

լիպարիտ դրմեյան, իլհամ ալիև, հայ-ադրբեջանական, սահմանադրություն, видео

Բաժանորդագրվել

Լիպարիտ Դրմեյանը կասկածում է, թե գործող իշխանությունը իրապես մտադիր է փոխել Սահմանադրությունը՝ խաղաղության հասնելու նպատակով։ Նա չի բացառում, որ իրական նպատակը սեփական իշխանությունը պահելն է։ Ընդ որում, նույն նպատակը, ըստ նրա, ունի նաև Ալիևը։

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի – Sputnik. ՀՀ գործող իշխանությունը նպատակ ունի ոչ թե բովանդակային առումով փոխելու Սահմանադրությունը, այլ բավարարելու Ադրբեջանի պահանջները։ Sputnik Արմենիայի «Հեռանկար» հաղորդաշարի եթերում ասել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար, իրավաբանական գիտությունների թեկնածու Լիպարիտ Դրմեյանը։

«Նոր Սահմանադրությունը չի ունենալու նախաբան, որը հղում է կատարելու Անկախության հռչակագրին։ Սահմանադրության նոր տեքստում երևի թե կարող են լինել այլ փոփոխված դրույթներ ևս, ասենք, դատական իշխանությանը վերաբերող։ «Քաղաքացիական պայմանագիրը» մի քանի անգամ խոսել է, որ դատական համակարգը պետք է փոխվի, և որ նոր Սահմանադրությունը լիովին կլուծի այն խնդիրները, որոնք այսօր կան դատական համակարգում։ Կարծես թե գործող Սահմանադրությունն է դատական իշխանության վատ որակի պրոբլեմը։ Բայց սա էական չէ, որովհետև, իմ կարծիքով, գործող քաղաքական ուժը ոչ թե նպատակ ունի իրապես բովանդակային առումով փոխելու ՀՀ Սահմանադրությունը, այլ բավարարելու արտաքին ուժերի և մասնավորապես` Ալիևի կամ Ադրբեջանի պահանջները»,– նշում է Դրմեյանը։

Ինչ վերաբերում է նախաբանը փոխելուն, մասնագետն արձանագրում է, որ այն մայր օրենքի հոդված չէ, հետաբար, դրանում փոփոխություն կատարելու միակ տարբերակը Սահմանադրության նոր տեքստ ներկայացնելն է։ Իսկ դրա համար իշխանությունը պետք է կարողանա ԱԺ–ում 2/3 «կողմ» ձայն հավաքել, որը ներկա պահին չունի։

Հիշեցնենք` Փաշինյանն ԱԺ–ում հայտարարել էր, որ իրենք ընդդիմությանն այնպիսի առաջարկ կանեն, որից նրանք չեն կարողանա հրաժարվել։ ՀՀ վարչապետն ակնարկել էր նաև հանրային ճնշման ու արտահերթ ընտրությունների տարբերակները։

Լիպարիտ Դրմեյանն ավելի հավանական է համարում ընդդիմության նկատմամբ արտահերթ ընտրությունների սպառնալիքը կիրառելու հավանականությունը։

«Բնականաբար, շատ դժվար է 2-րդ անգամ նոր ընտրություններ անցկացնել։ Մասնակցության շեմը շատ ավելի ցածր, կարծում եմ, կլինի, և այդ սպառնալիքը փորձելու են օգտագործել այնպես, որ, այնուամենայնիվ, որոշ ձայներ կարողանան ստանալ 2/3-ը ապահովելու համար»,– կարծում է իրավաբանը։

Միաժամանակ, սակայն, Դրմեյանը լուրջ կասկածներ ունի, որ գործող իշխանությունը իրապես մտադիր է փոխել Սահմանադրությունը՝ խաղաղության հասնելու նպատակով։ Նրա խոսքով` շատ հավանական է, որ նպատակը շատ ավելի նեղ է` սեփական իշխանությունը պահելը։ Ընդ որում, նույն նպատակը, ըտ նրա, կա նաև հակառակ կողմում։

«Ալիևյան ընտանիքը երկար տարիներ սնուցվել է և իր իշխանությունը պահել է ղարաբաղյան կոնֆլիկտը` որպես առաջնային իր հասարակությանը հրամցնելով։ Կոնֆլիկտի էջի փակումը նաև մեծ ռիսկեր է պարունակում հենց ալիևյան իշխանության համար։ Կոնֆլիկտի էջի փակումը՝ խաղաղության գնալը, ռիսկեր է պարունակում նաև գործող իշխանության համար։ Եվ, ես չեմ բացառում, որ այդ գործելաոճը կամ քաղաքականությունը համաձայնեցված, սինխրոնիզացված լինի, որ խոսելով Սահմանադրության փոփոխության անհրաժեշտության, խաղաղության համաձայնագրի նախաստորագրված տեքստը վավերացնելու մասին, մենք այդպես էլ մինչև հաջորդ ընտրություններ չունենանք ո՛չ խաղաղության համաձայնագիրը, ո՛չ էլ Սահմանադրությունը», –ենթադրում է Դրմեյանը։

Ինչ վերաբերում է այս իրավիճակում ընդդիմության քայլերին, մեր զրուցակիցն առաջարկում է ոչ թե մտնել իշխանությունների խաղի մեջ ու խաղալ նրանց կանոններով, այլ սեփական օրակարգը առաջ տանել։ Օրինակ` սեփական առաջարկն անել Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment