ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը

Քաղաքականություն

11.11.2026 | 21:40

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նշենք, որ Ազգային ժողովը հոկտեմբերի 28-ին 63 կողմ, 32 դեմ ձայներով վավերացրել էր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև TRIPP նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը։ Համաձայնագրի վավերացմանը կողմ էր քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, դեմ՝ ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները։

Հիշեցնենք, որ համաձայնագրով նախատեսվում է Հայաստանի տարածքով, մասնավորապես՝ Սյունիքի մարզով, տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակում՝ Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապելու և Հայաստանի համար նոր տարանցիկ ու տնտեսական հնարավորություններ ստեղծելու նպատակով։ Համաձայնագրով նախատեսված է նաև TRIPP զարգացման համատեղ ընկերության ստեղծում։

Leave a comment