Ֆրանսիան Եվրահանձնաժողովին տեղեկացրել է իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Ֆրանսիան տեղեկացրել է Եվրահանձնաժողովին իր ներկայացուցչի Մոսկվա կատարած այցի մասին, սակայն այդ հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի Փարիզ կատարած այցի ժամանակ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի խոսնակ Պաուլա Պինյոն։ «Ոչ, Ֆրանսիայի կառավարության ներկայացուցչի Մոսկվա այցի հարցը չի քննարկվել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն … Read more

ՌԴ դեսպան․ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կարծում է, որ Հայաստանը և ՀԱՊԿ-ը կարող էին փոխզիջումային լուծումներ գտնել Երևանի և այս ռազմական դաշինքի միջև ծագած խնդրահարույց հարցերում։ «России-24»-ի հարցազրույցում Ռուսաստանի դեսպանը, անդրադառնալով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանն (ՀԱՊԿ) անդամակցության վերաբերյալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը, նշել է, որ վերջին օրերին ղեկավարության ներկայացուցիչների կողմից հրապարակային հայտարարություններ են եղել, մասնավորապես, այն մասին, … Read more

Լավրով. Ռուսաստանը չի ցանկանում, որ ՆԱՏՕ-ն ներգրավված լինի Եվրասիայի անվտանգության մեջ

shantnews.am ՆԱՏՕ-ն հայտարարել է ամբողջ Եվրասիական մայրցամաքի անվտանգության ապահովման իր նպատակի մասին: Ռուսաստանը դա չի ցանկանում, նշել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասիսի և կազմակերպության գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ բանակցություններից հետո:   Լավրովը ուշադրություն է հրավիրել ՆԱՏՕ-ի փորձերի վրա՝ «խաթարելու ԱՍԵԱՆ-ի միասնությունը … Read more

Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը

Օմանի մայրաքաղաք Մասկատում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը։ Բանակցությունների ընթացքում Օմանը, որպես միջնորդ, հանդիպումներ է անցկացրել կողմերի հետ։ Mehr գործակալությունը հաղորդում է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի և Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսայիդիի միջև բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է։  Տեղեկություններ են հաղորդվում, որ ԱՄՆ հատուկ … Read more