Միլիարդներ պետբյուջեից՝ փոստային ծառայություններին․ թվայնացումը չի թեթևացնում հարկատուների բեռը

Փոստային ծառայությունները շարունակում են մնալ պետական կառույցների վարչարարության անբաժանելի մաս՝ ներառելով պաշտոնական նամակագրությունը, փաստաթղթաշրջանառությունը, քաղաքացիներին մատուցվող ծառայությունները։  Չնայած Կառավարությունը փոստային ծառայություններին առնչվող վարչարարության թվայնացման ու էլեկտրոնային համակարգերի ներդրման քաղաքականություն է վարում, պետական բյուջեից տարեկան ծախսերն այս ուղղությամբ կազմում են ահռելի գումարներ, որոնք ենթակա են հանրային վերահսկողության և հաշվետվողականության։ «Փաստերի ստուգման հարթակն» ամփոփել է 2025 թվականին … Read more

Անտրուսիկ լինելը դա բանակում վարտիք ունենալ-չունենալու մասին չէ․ Գագիկ Ասատրյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, վերլուծաբան Գագիկ Ասատրյանը գրում է. «Անտրուսիկ լինելը դա բանակում վարտիք ունենալ-չունենալու մասին չէ։ Անտրուսիկ լինելը տեսակ է, որը բնավ պայմանավորված չէ վարտիք ունենալ-չունենալու, կուշտ՝ սնվել-չսնվելու հետ։ Եվ եթե ձեզ թվում է, որ անտրուսիկ միայն բանակում են լինում, չարաչար սխալվում եք։ Եթե դու անտրուսիկ ես տեսակով, դու նույնն ես … Read more

ՌԴ-ն Անքորիջում ընդունել է ԱՄՆ-ի առաջարկները, բայց հիմա Վաշինգտոնը պատրաստ չէ դրանց. Լավրով

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը TV BRICS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները հիմա ինքը պատրաստ չէ իրականացնել Ուկրաինայի վերաբերյալ իր առաջարկները, որոնք արվել են երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Անկորիջում հանդիպման ժամանակ, գրում է Meduza-ն։ Լավրովի խոսքով՝ Թրամփի վարչակազմը «չի վիճարկում» իր նախորդի՝ Ջո Բայդենի կողմից ընդունված հակառուսական պատժամիջոցների օրենքները։ … Read more

Ձայնը ալիք է. այն չի փոշիանում

Որքան մոտենում են խորհրդարանական ընտրությունները, այնքան հաճախ կարելի է հանդիպել «ձայների փոշիացման» անթույլատրելիության վերաբերյալ մեկնաբանությունների։ Դրանք մեզ հուշում են, որ երբեմն նույնիսկ քաղաքականության մեջ թրծված կամ նույնիսկ ոլորտային բարձրագույն կրթություն ստացած ոմանք նվազագույն իսկ պատկերացում չունեն այդ միջոցառման քաղաքական նպատակի ու փիլիսոփայական իմաստի մասին։ Գուցե դա զարմանալի չէ, քանի որ որպես քաղաքական իրադարձություն ընտրությունները մեզ … Read more

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը հուշագիր է ստորագրել մասնավոր ընկերությունների հետ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը փետրվարի 9-ին համագործակցության հուշագիր է ստորագրել «Ինգո Արմենիա», «ԷՖԵՍ», «Լիգա Ինշուրանս» և «Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունների հետ՝ պետական համակարգի ներդրման շրջանակներում մասնավոր հատվածի հետ փոխգործակցությունը պաշտոնականացնելու նպատակով։  Համաձայնագիրը նախատեսում է փորձի փոխանակում և համատեղ նախաձեռնություններ, որոնք ուղղված են առողջապահական ծառայությունների որակի բարձրացմանը, շահառուների սպասարկման բարելավմանը և տվյալների անվտանգ փոխանակմանը։  Հայաստանի առողջապահության … Read more