Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանն այլ պատկերացում չունի. Ալեն Սիմոնյանը՝ Լավրովին

Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հիշեցնենք, որ  Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է, նա հանդիպում կունենա նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է. «Հայաստանը մեր … Read more

Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը․ Լավրով

Ռուսաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ, ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ վերջին տարիներին մեր շփումները բարձրագույն, քաղաքական և խորհրդարանական մակարդակներում զարգացել են կայուն և շատ ինտենսիվ։ Մենք հետաքրքրված ենք դրանով։ Հայաստանը մեր դաշնակիցն է, մեր ռազմավարական գործընկերը։ Մենք տեսնում ենք, թե որքան դժվար է իրավիճակը Հարավային Կովկասում», – … Read more

Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։ Փետրվարի 5-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:   Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհով։

Էդուարդ Սպերցյան․ Հուսով եմ՝ Սաֆոնովն առաջին համարը կլինի ոչ միայն ՊՍԺ-ում, այլև՝ աշխարհում

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է ռուսական «Կրասնոդարում» իր նախկին թիմակից, ֆրանսիական ՊՍԺ-ի ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովի մասին։ «Երկրպագում եմ նրան ու մաղթում ամենալավը։ Հուսով եմ՝ Մատվեյը կամրապնդվի ՊՍԺ-ի մեկնարկային կազմում, կսկսի ավելի շատ խաղալ ու առաջին համարը կլինի ոչ միայն փարիզյան ակումբում, այլև՝ ամբողջ աշխարհում»,- հայ կիսապաշտպանի խոսքը մեջբերում է «Матч ТВ»-ն։ … Read more