«Ազատություն». Լիոնել Մեսսին դարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ նախօրեին երկու գնդակ ուղարկելով Ավստրիայի դարպասը։
Արգենտինան J խմբում 2-0 հաշվով Դալլասում պարտության մատնեց Ավստրիայի ընտրանուն։
Արգենտինայի հավաքականի ավագը նախ հավասարվել էր բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ Մարթային։ Կանանց առաջնություններում Մարթայի խփած 17 գոլերը բացարձակ ռեկորդ էին։ Խաղի երկրորդ գոլով Մեսսին շրջանցեց նրան՝ նոր ռեկորդ սահմանելով թե՛ տղամարդկանց թե՛ կանանց Աշխարհի առաջնությունների ժամանակ մեկ ֆուտբոլիստի խփած ընդհանուր գոլերի քանակով։
2026 թվականի Մունդիալում Արգենտինան դեռ երկու հանդիպում է անցկացրել, սակայն Մեսսին արդեն հինգ գոլի հեղինակ է։
Մեսսին, որը վաղը կտոնի ծննդյան 39-րդ տարեդարձը, խաղի սկզբում բաց էր թողել 11-մետրանոցի միջոցով ռեկորդը սահմանելու հնարավորությունը՝ շեղ հարվածելով գնդակին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: