Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Փետրվարի 5-ին՝ ժամը 14:15-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է։ Կցորդով տրանսպորտային միջոցները կարող են երթևեկել միայն Շինուհայր-Հալիձոր-Տաթև-Կապան ավտոճանապարհով։