Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Մխիթարյանը, Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանը, հանձնաժողովի անդամներ Արեգա Հովսեփյանը, Սյուզաննա Սայադյանն ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել են Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամների հետ:
Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։
Սարգիս Խանդանյանը ողջունել է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած հյուրերին։ Հանձնաժողովի նախագահը փաստել է, որ Եվրոպական խորհրդարանի հետ տարբեր ձևաչափերով առկա է արդյունավետ համագործակցություն։
ԱԺ պատգամավորները խոսել են Հայաստան-Եվրամիություն խորացող հարաբերություններից, կարևորել տարբեր բնագավառներում ԵՄ աջակցությունը։
Շնորհակալություն հայտնելով Ազգային ժողովում իրենց հյուրընկալելու համար՝ Եվրոպական խորհրդարանի շրջակա միջավայրի, կլիմայի և սննդի անվտանգության հանձնաժողովի պատվիրակության անդամները բարձր են գնահատել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանում անցկացումը։ Հյուրերը մի շարք ոլորտներում իրենց հաջողված փորձը ներկայացնելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամություն են հայտնել։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել շրջակա միջավայրի պաշտպանության հարցում երկկողմ գործակցության վերաբերյալ՝ ակնկալելով կոնկրետ արդյունքների արձանագրում։
ՀՀ Ազգային ժողով
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: