Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ կապերով, Երևանը այլ պատկերացում չունի: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանը աշխատանքային այցով ՌԴ-ում է, նա հանդիպում կունենա նաև ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է. «Հայաստանը մեր դաշնակիցն է, ռազմավարական գործընկերը»: