Հրդեհ՝ Աբովյան քաղաքի նոր կառուցվող էլիտար շենքում. տարհանել են 15 քաղաքացու
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի Անմար կրակի հուշարձանի հարևանությամբ գտնվող նոր կառուցվող էլիտար շենքերից մեկում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն ու պարեկները նշված շենքից տարհանել են մոտ 15 քաղաքացու։ Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Այրվել են մալուխներ։