Մայրաքաղաքի տարբեր հատվածներում՝ Կենտրոնից մինչև ծայրամասեր, շենքերի պատերին հայտնվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի նկարը՝ «ազատություն քաղբանտարկյալ Խաչիկ Գալստյանին» գրառմամբ։
Քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Գալստյանի համակիրները, գաղափարակիցներըևուսանողներն այս ձևով իրենց բողոքի ձայնն են հնչեցնում՝ ևս մեկ անգամ բարձրաձայնելով, որ Խաչիկ Գալստյանը քաղբանտարկյալ է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 30-ին Հակակոռուպցիոն դատարանը «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանին երկու ամսով կալանավորեց:
Հակակոռուպցիոնը նրան մեղադրում է ընտրակաշառք տալու համար: Գալստյանին ձերբակալել էին դեկտեմբերի 29-ի գիշերը։ Նրա հետ ձերբակալված է նաև Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակի երկրորդ համարը զբաղեցրած Արամ Քոչարյանը: