Նախարարի տեղակալի խոսքով այս նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատավորների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի աաջարկվող փոփոխությունները միտված են ստեղծելու դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվությունն ապահովելու համար։ Միաժամանակ, բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշների և ցուցիչների համակարգերը՝ ներառելով առավել օբյեկտիվ, քանակական և որակական տարրերը բալանսավորող չափանիշներ և ցուցիչներ։
Առանցքային բարեփոխումներից է այն, որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում կերաշխավորվի բոլոր մասնագիտացման դատավոր անդամների ներկայացուցչության ապահովման սկզբունքը:
Քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչներ։
Քննարկման ընացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները:Միաժամանակ, դատական բարեփոխումների միջազգային փորձագետ Գեորգ Ստավան ներկայացրել է դատավորների գնահատման առկա համակարգի խնդիրները, միջազգային չափանիշները և լավագույն փորձը:
Նախաձեռնված քննարկումները շարունակվելու են նաև մայիսի 10-ին և 13-ին՝ ապահովելով վարչական, սնանկության, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: