Վանաձորում 8-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել․ տուժածը սանավիացիայով տեղափոխվել է Երևան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նոյեմբերի 24-ին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Տաշիրի խճուղում Լոռու մարզի բնակիչ 55-ամյա Ռազմիկ Մ․-ն իր վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 8-ամյա Դ․ Ա․-ին։

Ինչպես հայտնել է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Վրաերթի ենթարկվածը նախ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղից էլ՝ սանավիացիայով՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Leave a comment