Պետք է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի. Գոհար Մելոյան

ԿԸՀ-ն անվավեր ճանաչեց նաև 12/13 տեղամասային կենտրոնի արդյունքները։ Ինչպես նշում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը, միայն այս տեղամասի հետ կապված էր ինքը դիմում ներկայացրել:

12/13 ընտրեղամասում քվեարկության արդյունքներն այսպես են եղել
Ուժեղ Հայաստան-71
Բարգավաճ Հայաստան-9
Քաղաքացիական պայմանագիր-602
Հայաստան դաշինք-67

Նա հիշեցնում է, որ Ժամը՝ 20:00-ից հետո կարող են քվեարկել տեղամասային սենյակում գտնվող ընտրողները, ոչ թե շենքում ելումուտ անողները, բացի այդ, 3 ընտրատեղամասերում էլ արդյունքներն անվավեր են ճանաչվել ԿԸՀ կողմից ՍԵՓԱԿԱՆ նախաձեռնությամբ։

«Եթե 3 տեղամասի արդյունքների անվավերության հիմքով «Բարգավաճ Հայաստան»-ը նվազագույն շեմը հաղթահարելու խնդիր ունենա, ՊԵՏՔ Է վերաքվեարկության վերաբերյալ որոշում կայացվի»,-նշոււմ է նա։

Leave a comment