ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից

Քաղաքականություն 22.04.2026 | 21:53 Ապրիլի 21-ից Իրանի օդային տարածքը մասամբ վերաբացվել է։ ԱՄՆ քաղաքացիները պետք է հիմա լքեն Իրանը, հետևեն տեղական լրատվամիջոցների թարմացումներին և խորհրդակցեն առևտրային փոխադրողների հետ՝ Իրանից մեկնող չվերթների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։ Նման հայտարարություն է տարածել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատունը։ Նշվում է, որ Իրանից մեկնել ցանկացող ամերիկացիները կարող են նաև ցամաքային … Read more

ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումը չափազանց կարևոր է. ՆԳ փոխնախարարը՝ դեսպանին

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն ապրիլ 22-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա Քոուլին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։ Կարևորելով Միացյալ Թագավորության հետ ձևավորված սերտ գործընկերային հարաբերությունները՝ Արմեն Ղազարյանն ընդգծել է, որ ՆԳՆ բարեփոխումների օրակարգում բրիտանական առաջադեմ փորձի կիրառումն ու մեթոդական աջակցությունը չափազանց կարևոր … Read more

Սուրեն Աղաջանյանը՝ փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր

Սպորտ Պաշտոնական Սուրեն Աղաջանյանը՝ փոխչեմպիոն, Սլավիկ Գալստյանն ու Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիր Աջակցիր «Ա1+»-ին   Հունահռոմեական ոճի ըմբիշ Սուրեն Աղաջանյանն արծաթե մեդալ է նվաճել Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: 60 կգ քաշայինների եզրափակչում Աղաջանյանը, որն առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների պայքարին, զիջել է Սերբիայի ներկայացուցիչ Գեորգի Տիբալովին՝ 2:2 հաշվով ավարտելով գոտեմարտը:   Հայաստանի մյուս … Read more

Միսը թա՞նկ է

Հայաստանի մսամթերքի շուկայում արձանագրվում է տավարամսի գների կայուն աճ։ Փորձագետների գնահատմամբ՝ թանկացումը պայմանավորված է ինչպես կերի և ներմուծման ծախսերի ավելացմամբ, այնպես էլ տեղական արտադրության ծավալների կրճատումով։ Հայաստանում մսի գինը հարևան երկրների համեմատ ամենաբարձրն է։ Դիտե՛ք տեսանյութը։ The post Միսը թա՞նկ է first appeared on Սյունիք ՀԸ.

Ապրիլի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 22:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 2-րդ նրբանցքի առանձնատների, Արտաշիսյան փողոցի թիվ 54, 56, 58, 60, 62, 60ա բազմաբնակարան շենքերի, Չեխովի փողոցի թիվ 39, 39/1, 39/2, 47 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 23-ին ժամը … Read more