Դեպի «Զվարթնոց» 8 չվերթ ուշանում է, Թեհրանից ժամանումն էլ չեղարկվել է

Բաժանորդագրվել

Ներկայում ուշացումների պատճառները հստակ հայտնի չեն:

ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի — Sputnik. Ռուսաստանից, Եգիպտոսից և Վրաստանից 8 չվերթ հետաձգվել է, չեղարկվել է Թեհրանից Երևան չվերթը:

Հետաձգվել է Azimuth և S7 Airlines ավիաընկերությունների Միներալնիե Վոդիից 3 չվերթ, Կրասնոդարից երկուսը և Նիժնի Նովգորոդից մեկը։ Հետաձգվել են նաև Շարմ էլ Շեյխից և Թբիլիսիից չվերթները:

Բացի այդ, չեղարկվել է Թեհրանից չվերթը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սոչիի օդանավակայանը տեխնիկական պատճառներով փակ է մնում օդանավերի ընդունման և բացթողման համար՝ ԱԹՍ-ի հարձակումից հետո: Առնվազն 32 չվերթ հետաձգվել Է Սոչիի օդանավակայանում ավելի քան 2 ժամով, այդ թվում՝ ցերեկային և երեկոյան չվերթերը:

Leave a comment