Նորից մահ․ Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am

Նուբարաշենի հոգեբուժարանում քաղաքացի է ինքնասպան եղել: Factor TV-ի տեղեկություններով՝ ինքնասպան եղածն Արմեն Հովհաննիսյանն է, որը հոգեկան առողջության հետ կապված խնդիր է ունեցել: Նա ձերբակալվել է նախընտրական պաստառ պոկելու համար, ինչի կապակցությամբ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել: ՔԿ-ից հայտնում են. «Ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն … Read more

11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն

11-ամյա Արևիկ Այվազյանը դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն Տիգրան Չոբանյանը գրում է.  «Հենց նոր, մեր հրաշք 11 ամյա Արևիկ Այվազյանը, կարողացավ հավաքվել և երկրորդ կատարումով, Շաոլինցուան ոճի զույք դանակներով դարձավ Քունքֆուի աշխարհի 22-րդ առաջնության չեմպիոն։ Սա մեր արդեն վաստակած 6-րդ ոսկի մեդալն է։ Այսօր դեր ունենք ևս երեք մասնակցություն։ Աստված առաջ»։

Orer.am | Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում

Հասարակություն 16 Մայիս, 2026 21:33 Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 … Read more

Oragir.live | Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում

16 Մայիս, 2026 21:33 Հասարակություն Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 … Read more

Լոս Անջելեսը դարձել է Dior-ի ցուցադրության վայր. Անդերսոնը համատեղել է նորաձևությունը, կինոն և բիզնեսը մեկ ցուցադրության մեջ

Մշակույթ 16 Մայիս, 2026 22:05 Ջոնաթան Անդերսոնը Լոս Անջելեսում ներկայացրել է Dior-ի լայնածավալ Cruise ցուցադրությունը՝ այն վերածելով կինեմատոգրաֆիկ ֆոնի և արդյունավետորեն հաստատելով տան ռազմավարությունը՝ ավելի ու ավելի ինտեգրվելու կինոյի և Հոլիվուդի արդյունաբերության հետ, գրում է The Guardian-ը։ Անդերսոնի խոսքով՝ ցուցադրության գաղափարը հիմնված է Քրիստիան Դիորի ժառանգության … Read more

Իրանի զսպվածությունը հավերժ չի լինի․ Մոհամադ Մոհբեր

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլա Մոջթաբա Խամենեիի խորհրդական և օգնական Մոհամադ Մոհբերը նախազգուշացրել է, որ վերջին տարածաշրջանային իրադարձություններից հետո Իրանի զսպվածությունը «հավերժ չի լինի»՝ մեղադրելով Պարսից ծոցի որոշ երկրներին իրենց տարածքը Իրանի թշնամիներին տրամադրելու մեջ։ X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ Մոհամադ Մոհբերը արձագանքել է Պարսից ծոցի տարածաշրջանում տեղի ունեցած վերջին քաղաքական իրադարձություններին։ «Իրանը երկար տարիներ նրանց … Read more

Հեռախոս ունենալը դեռ իրականությունը տեսնելու երաշխիք չէ

Տիկին Ավանեսյան, ձեր գրառումը հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կտրված եք իրականությունից։ Դուք ի՞նչ գիտեք ի՞նչ է նշանակում թիրախային թերապիայի դեղեր հայթայթել։ Մարդիկ այսօր ոչ թե «պետություն» ունեն իրենց մեջքին, այլ դեղատների և բարեգործական հիմնադրամների դռներին կանգնած ծնողներ, որոնք սոցիալական ցանցերով և ծանոթ-բարեկամով օնկոլոգիական դեղեր են հայթայթում։ Խոսում եք ապահովագրությունից, բայց … Read more

Վարորդական իրավունքից զրկվածները 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ քաղաքացիներ, երկարատեւ քննարկումներից հետո վարորդական իրավունքից զրկված անձանց առաջարկել ենք հետեւյալը։ Վարորդական իրավունքից զրկված անձինք զրկվելուց 1 տարի անց կարող են առանց քննության վերականգնել իրենց իրավունքը՝ վճարելով համապատասխան տուրք: Վերականգնումից հետո սահմանվում է մեկամյա փորձաշրջան։ Այդ մեկ տարվա համար վարորդին տրվելու է 6 բալ: Եթե … Read more