Oragir.live | Շղթայական ավտովթար Ռուբինյանց փողոցում


Հասարակություն



Այսօր՝ մայիսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում բախվել են «Audi» մակնիշի, «Toyota Corolla» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի, «Hyundai» մակնիշի, «BYD» մակնիշի և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները և «ՄԱԶ» մակնիշի վերամբարձ կռունկը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է վերամբարձ կռունկը, որը տեխնիկական խնդիրներ է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ 




Leave a comment