2026 թվականի սկզբից Ռուսաստանի և Բելառուսի միջև փոխադարձ ներդրումների ծավալը կազմել է շուրջ 5 մլրդ դոլար։
Մոսկվայում Բելառուսի դեսպան Յուրի Սելիվյորստովը հայտարարել է, որ բելառուսական ներդրումների ծավալը չի զիջում ռուսական ցուցանիշներին։
«Համենայն դեպս, հունվար-հունիս ամիսների արդյունքներով մենք հավասարության մեջ ենք։ Նույնիսկ որոշ դեպքերում փոքր-ինչ առաջ ենք անցնում ռուսների ներդրումներից», – ընդգծել է դիվանագետը։
Ուղղակի օտարերկրյա ներդրումները հավասարակշռված են՝ երկու երկրների ապրանքաշրջանառության համանմանությամբ։
«Եթե մենք Ռուսաստանի Դաշնությունում հավաքման արտադրություններում ներդրել ենք 5 մլրդ դոլարից մի փոքր ավելի, ապա Ռուսաստանից մեր գործընկերներն էլ այդ գումարները ներդնում են Բելառուսում արտադրության զարգացման մեջ», – նշել է նա։
Սեպտեմբերի 19-ին հայտնի դարձավ, որ Շվեյցարիան Բելառուսի նկատմամբ լրացուցիչ սահմանափակող միջոցներ է սահմանել, որոնք ամբողջությամբ կրկնում են Եվրամիության պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Նոր սահմանափակումներն ընդլայնում են բելառուսական մի շարք ապրանքների արտահանման արգելքը և վերաբերում են կենտրոնական բանկի թվային արժույթների հետ իրականացվող գործարքներին, այդ թվում՝ բելառուսական թվային ռուբլուն։ Այս միջոցներն էլ ավելի են մոտեցնում Բելառուսի նկատմամբ գործող պատժամիջոցների ռեժիմը Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 14-ին, հաղորդվել էր, որ ԱՊՀ երկրների կոնտրագենտների պարտքը ռուսական ձեռնարկությունների նկատմամբ 2026 թվականի հունիսին հասել է ռեկորդային 967 մլրդ ռուբլու։ Բելառուսական ընկերությունները ներառվել են հիմնական պարտապանների թվում՝ 327.3 մլրդ ռուբլի պարտքով։ Փորձագետները նշել էին, որ չվճարումների աճի հիմնական պատճառներից մեկը ԱՄՆ-ի պատժամիջոցների խստացման ֆոնին հաշվարկների հետ կապված դժվարություններն են, ինչի հետևանքով բանկերը լրացուցիչ ստուգումներ են սկսել։