Թրամփը բժշկական հերթական հետազոտությունն է անցել
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բժշկական հետազոտություն է անցել։ Այս մասին նա հայտարարել է Truth Social-ի իր էջում։ «Քիչ առաջ անցա հերթական բժշկական հետազոտությունը Ուոլթեր Ռիդի անվան ռազմաբժշկական հաստատությունում, որն անցնում եմ 6 ամիսը մեկ անգամ»,- գրել է Թրամփը։ ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ բոլոր ցուցանիշներն իդեալական վիճակում են։