Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է


Մայիսի 26-ին՝ ժամը 2:40-ին,  բժշկական կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ  կրծքավանդակի աջ կեսի կտրած ծակած վերքով բուժօգնության է դիմել Սարալանջ գյուղի բնակիչ 50-ամյա մի տղամարդ։


 


ՆԳ նախարարությունից հայտնում են՝ նույն օրը  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդել են, որ տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։


 


Կոտայքի քրեական ոստիկանների և Նաիրիի քննչական բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված համալիր գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը Սարալանջ գյուղի 8-րդ փողոցի բակերից մեկում նույն գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ  հարվածել, ապա դանակահարել է 50-ամյա տղամարդուն:


 


Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների կողմից տարված բացատրական աշխատանքի արդյունքում Սարալանջի 63-ամյա բնակիչը ներկայացել է ոստիկանություն, ապա փաստաթղթերի  հետ ներկայացվել նախաքննական մարմին։ 

Դիտումների քանակ8

Leave a comment